Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:31

Գրիգոր Տեր-Ղազարյանը հերքել է ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը

Grigor Ter-Ghazaryan
Grigor Ter-Ghazaryan denies HEC purchase rumors

GTB Holdings ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը գնելու մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ նման մտադրություն չի ունեցել։

«Առաջին հերթին՝ ես չունեմ այն հնարավորությունը, որ ՀԷՑ-ը գնեմ, երկրորդ հերթին՝ ՀԷՑ-ը չի վաճառվում, որ գնեմ, և երրորդ՝ ինձ որպես գործ դա չի էլ հետաքրքրել, չգիտեմ՝ դա ինչից է եկել»,- ասել է Տեր-Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ տեղեկությունները տարածել են լրատվամիջոցները։

«Բացառում եմ, երբևիցե նման խոսակցություն չի եղել»,- ասել է գործարարը։

Տեր-Ղազարյանը չի մեկնաբանել ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացները՝ նշելով, որ որևէ տվյալի չի տիրապետում։

«Չեմ պատրաստվում նման բաների մասին ընդհանրապես խոսել, դա պետության և Սամվել Կարապետյանի գործն է»,- հավելել է նա։

2025 թվականի հուլիսին Տեր-Ղազարյանն արդեն հերքել էր լրատվամիջոցների այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերը կարող են վաճառվել իրեն։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ին ընդունել էր ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք պետությանն օտարելու նախագիծը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2025 թվականի նոյեմբերի 17-ին դադարեցրել էր ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Ընկերության սեփականատերերը որոշումը վիճարկում են ներպետական և միջազգային ատյաններում։

Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 5-ին Կարապետյանին մեկ ամսով կալանավորել էր։ Կարապետյանին նոյեմբերի 4-ին ձերբակալել էին ՀԷՑ-ին վերաբերող քրեական վարույթի շրջանակում։

Քննչական կոմիտեի վարկածով՝ ընկերությանը պատճառվել էր ավելի քան 64,5 մլրդ դրամի վնաս։ Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել լիազորությունների չարաշահման, վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի առնչությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+