Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել ԱՄՆ-ում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը 1/8 եզրափակչում 6։3 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Օտտո Բլեքին։
72 կգ քաշային Գասպար Տերտերյանը 3։1 հաշվով առավելության է հասել վրացի Նիկա Բրոլաձեի նկատմամբ, իսկ 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը 3։2 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ազիմջոն Սոատուլլաևին։
Ավելի ուշ ֆեդերացիայից հայտնել են, որ Տերտերյանը և Պետրոսյանն անցել են մրցաշարի եզրափակիչ։ Տերտերյանը կիսաեզրափակչում 3-2 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին, իսկ Պետրոսյանը 3-1 հաշվով հաղթել է շվեդ մրցակցին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







