Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:33

ԱԱԾ-ն ԱՄՆ DTRA-ի և Ժնևի DCAF-ի հետ քննարկել է սահմանապահների վերապատրաստման հարցը

ԱԱԾ-ն ԱՄՆ DTRA-ի և Ժնևի DCAF-ի հետ քննարկել է սահմանապահների վերապատրաստման հարցը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (DTRA) և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանապահների ուսուցման և վերապատրաստման հարցերը, հայտնել է ԱԱԾ-ն։

Հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 24-ին և 30-ին՝ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում։ DCAF-ի պատվիրակությունը գլխավորել է կենտրոնի Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ ՊՎՆԳ գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնը։

Կողմերը քննարկել են սահմանապահների ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը և միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգի ստեղծումը։

DCAF-ի հետ հանդիպմանը կարևորվել է կենտրոնի փորձի կիրառումը սահմանապահների և օպերատիվ-հետախուզական աշխատակիցների ուսուցման գործում։

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԱԱԾ-ին սահմանապահների ուսումնական ծրագրերի բարելավման և դասախոսների վերապատրաստման հարցերում։

ԱԱԾ-ն նաև հայտնել է, որ սեպտեմբերին Սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներն ուսումնական այցով Ֆինլանդիայում էին՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության hայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

«Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում նրանք այցելել էին Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, երկրի սահմանային հատվածներ և Հելսինկիի միջազգային օդանավակայան։ Պատվիրակությունը ծանոթացել էր սահմանապահների ուսուցման համակարգին և սահմանային վերահսկողության ընթացակարգերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+