Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Աշխարհի առաջնությունում Ալեքսանյանին կփոխարինի մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը։
Ալեքսանյանն այս տարի վնասվածքի պատճառով բաց էր թողել նաև Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել էր, որ ըմբիշը մեջքի խնդիր ունի, և բժիշկները չեն բացառում վիրահատության անհրաժեշտությունը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







