Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:06

Աշակերտուհուն բռնության ենթարկած ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ

Աշակերտուհուն բռնության ենթարկած ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել են Քննչական կոմիտեից (ՔԿ)։

ՔԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել էր աշակերտուհուն։ Քննությունը պարզել է, որ երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս էր եկել նրա հետևից, ձեռքով հարվածել և քաշելով վերադարձրել դասասենյակ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը միջնորդել է ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Հսկող դատախազը բավարարել է միջնորդությունը, որից հետո նրա նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ ՔԿ-ից հավելել են, որ նախաքննությունը շարունակվում է։

Դեպքի մասին հոկտեմբերի 6-ին հայտնել էր Shamshyan.com-ը՝ հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ ուսուցչուհին հարվածում էր երեխային։ Armenia Today-ին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ դեպքի առնչությամբ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել։

Աշակերտուհու հարազատները ԶԼՄ-ներին պատմել էին, որ ուսուցչուհու հարվածներից հետո երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր էին մնացել, աչքերն ուռել էին, և նա դեպքից հետո մի քանի օր դպրոց չէր հաճախել։ Հարազատները նաև նշել էին, որ ուսուցչուհին նախկինում ևս ֆիզիկական ուժ էր կիրառել աղջկա նկատմամբ։ 

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնել էին, որ ուսումնասիրություն են իրականացնում ինչպես Վարդաձորի, այնպես էլ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ դեպքերի առնչությամբ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն, իր հերթին, հայտնել էր, որ իրավական գործընթաց կսկսի Վարդաձորի ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+