Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:49

«Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալվել է

«Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալվել է

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ձերբակալվել է խուլիգանության գործով՝ ֆեյսբուքյան գրառման համար, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Դանիելյանը ձերբակալվում է՝ դատարան ներկայացնելու համար (կալանք)։ Մեղսագրվում է միջին ծանրության արարք՝ 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)՝ ՖԲ գրառման համար»,- գրել է Աթանեսյանը։

Խոսքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված խուլիգանության մասին է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև հինգ տարի ազատազրկումն է։

Դանիելյանը հայտնի է Հայաստանի իշխանությունների հասցեին սոցցանցերում կոշտ գրառումներով։

Նա նախկինում հանդիսացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհը և հրապարակել իրենց համատեղ լուսանկարները։ Հետագայում նա համալրել էր ընդդիմության շարքերը։ ԱԺ այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ 2020 թվականին միջադեպից հետո Դանիելյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ «Ադեկվադ»-ից նրա համախոհները պնդում էին, որ Սիմոնյանը փողոցում հարձակվել էր նրա վրա։

Դանիելյանը հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ դեռ մինչև ձերբակալման մասին հայտնի դառնալը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրեն կանչել էին Քննչական կոմիտե, գործ հարուցել և մեղադրանք են առաջադրելու։ Նրա խոսքով՝ այդ պահին չգիտեր, թե ինչի մասին է գործը։

Դանիելյանը կատարվածը կապել է ադրբեջանական սոցցանցերում իր նախկին ելույթների տարածման հետ։ Նա նաև պնդել է, որ քրեական հետապնդումն իրականացվում է Բաքվի հանձնարարությամբ։

«Սրանք էլ Բաքվից հանձնարարականնը ստացել ու կատարում են։ Ինձ օգտագործում են որպես գործիք՝ ձեզ վախեցնելու համար»,- գրել է նա։

Քննչական կոմիտեն մինչև հրապարակումը ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություն չէր տարածել։

Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման և ընտանիքի վրա հարձակման ֆոնին Դանիելյանը ֆեյսբուքում հրապարակել էր իշխանությունների գործողությունները քննադատող գրառումներ։ Դրանցից մեկում նա հեգնել էր, որ «ներթափանցում» բառը կարելի է փոխել ու գրել, թե ադրբեջանցիները «խաղաղության հանդեպ մեր ձգտումն ուսումնասիրելու նպատակով «անակնկալ ստուգայց» են կատարել Սիսիան»։ Մեկ այլ գրառմամբ նա պնդել էր, որ ԱԱԾ-ն սպասել է, մինչև «ներխուժած խմբի մնացած երկու անդամը բարեհաջող լքեն Հայաստանի տարածքը», և միայն դրանից հետո հայտարարել, որ նման բան տեղի չի ունեցել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+