«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են կուսակցությունից, հայտնել է ՔՊ մամուլի ծառայությունը։
Կուսակցությունից նրանց հեռացնելու պատճառները հաղորդագրությունում չեն նշել։
ՔՊ-ն հայտնել է նաև, որ վարչության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են օրակարգային այլ հարցեր։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ ՔՊ վերահսկող հանձնաժողովը որոշում էր կայացրել կուսակցությունից հեռացնել Սարգսյանին և այդ առաջարկով դիմել էր ՔՊ վարչությանը։
Փաշինյանը կուսակցության հետ Սարգսյանի հարաբերությունների վատթարացումը պայմանավորել էր նրա գործունեության վերաբերյալ հնչած մի շարք պնդումներով։ Ավելի վաղ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել՝ պատմելով, որ հակասությունների պատճառը ՔՊ-ում ունեցած ինքնաքննադատական ելույթն էր։
Սեպտեմբերի 22-ին ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանն Armenia Today-ին հերքել էր Սարգսյանի հարցը կուսակցությունում քննարկելու և նրան հեռացնելու հնարավորության մասին մամուլում տարածված տեղեկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






