Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության գործով, հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Նա տեղեկացրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) առաջադրված մեղադրանքով կայացրել է արդարացման վերդիկտ։
Վարույթը հարուցվել էր 2025 թվականի նոյեմբերին նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի նախաքննության շրջանակում։
Նշենք, որ սա Ղուկասյանի մեղադրանքներից մեկն է միայն։
Ղուկասյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին՝ կաշառք պահանջելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել նաև «ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն հրապարակային կոչեր անելու» համար, այդ հոդվածով քրհետապնդումը դադարեցվել էր 2025-ի դեկտեմբերին։ 2026-ի հունիսի 5-ին Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր թվով չորրորդ քրեական վարույթը՝ իշխանության յուրացման ենթադրյալ փորձի մեղադրանքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







