Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին վերագրվող քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանության յուրացման ենթադրյալ փորձի մեղադրանքով։
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել՝ վերագրելով վարույթին։ ՔԿ վարկածով՝ Ղուկասյանն այլ անձանց հետ 2025-ի ընթացքում նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել։ Քրվարույթը նախաձեռնվել է 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարով-խմբ․)։
ՔԿ-ի տվյալներով՝ իշխանության յուրացման ենթադրյալ փորձը նրանք նախապատրաստել են ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով։ Նշվում է, որ ՔԿ-ն Քրեական միջոցներ է ձեռնարկվում ներգրավված բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ղուկասյանը 2025 թվականի հոկտեմբերից կալանավորված է կաշառք պահանջելու մեղադրանքով։ Նա 2026-ի մայիսի 30-ին գյումրեցիներին կոչ էր արել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին։



































