«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին ծառայողական քննության կենթարկեն, հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ պատգամավորների ծեծկռտուքի միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։
«Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու և նման դեպքերի կրկնություն երբևէ թույլ չեմ տալու»,- նախազգուշացրել է Ռուբինյանը։
Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք էր սկսվել։ Պատգամավորները նիստերի դահլիճում հարվածներ էին հասցրել միմյանց, որից հետո բախումը շարունակվել էր միջանցքում։
ԱԺ-ում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վեճին նախորդել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթը, որի ընթացքում Ռուբինյանն անջատել էր նրա խոսափողը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







