Դատարանը մեկ ամսով կալանավորել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանին, հայտնել է դաշինքի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը։
Օհանյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ենթադրյալ ընտրակաշառքի գործով։ Կոմիտեն ավելի վաղ Armenia Today-ին հաստատել էր, որ գործով ձերբակալվել են Օհանյանը և ևս մեկ անձ։
Կոմիտեից չէին հայտնել, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Օհանյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







