Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:28

Անկարան և Դամասկոսը հերքել են Թուրքիայում Սիրիայի և «Հեզբոլլահի» հանդիպումը

Անկարան և Դամասկոսը հերքել են Թուրքիայում Սիրիայի և «Հեզբոլլահի» հանդիպումը

Թուրքիան և Սիրիան հերքել են տեղեկություններն այն մասին, թե Սիրիայի կառավարության պաշտոնյաներն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Թուրքիայում՝ դրանք անվանելով կեղծ և հորինված, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպության միջնորդությամբ նման հանդիպում կազմակերպելու մասին լուրերն ամբողջովին անհիմն են և հանրությանը կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը պետական «Ալիխբարիա» հեռուստաալիքի եթերում նույնպես հերքել է լուրը՝ ընդգծելով, որ նման հանդիպում տեղի չի ունեցել։

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման ներկայացուցիչները դեմ առ դեմ բանակցություններ են վարել Թուրքիայում՝ փորձելով մեղմել նրանց միջև լարվածությունը։

Հոկտեմբերի 1-ին Reuters-ը գրել էր, որ սիրիացի պաշտոնյաները և Իրանին կապված խմբավորումը գաղտնի հանդիպել էին առնվազն մեկ անգամ նախորդ ամիս՝ սեպտեմբերին։ Աղբյուրները հավաստիացրել են, որ վաղեմի հակառակորդները հանդիպել էին Թուրքիայում։

Ըստ նրանց՝ հանդիպման նպատակը լարվածության թուլացումն էր, անվտանգության հետ կապված հարցերի քննարկումը։ Աղբյուրը նշում է, որ Իրանը հիասթափված է անմիջականորեն չմասնակցելու համար, իսկ կողմերը վերջնական համաձայնության չեն հասել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+