Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:50

Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու վրա․ ԱԱԾ

Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու վրա․ ԱԱԾ

Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել է ՀՀ քաղաքացու վրա և ձերբակալվել, տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը դեռ սեպտեմբերի 29-ին էր ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Նշվում է՝ չէր բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակողը որոնվող ադրբեջանցի զինծառայողն է։ 

ԱԱԾ-ից հավելել են, որ դեպքի մանրամասները հայկական կողմը ներկայացրել է նաև Ադրբեջանին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վիրավորը կին է, որը, ըստ կայքի աղբյուրների, ինքնապաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է ադրբեջանցուն։

Ավելի ուշ Armenia Today-ին Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ վիրավորված կինն ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանն ավելի ուշ «Ազատությանը» պատմել է, որ ավտոմատով զինված ադրբեջանցին կնոջը վնասել է նրա երեք երեխայի աչքի առաջ։ 

Թարմացված է՝ 01.10.2026 | 17:51

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+