Ֆրանսիական Solar հրատարակչությունը հրատարակել է La Cuisine des Arméniens. Recipes et histoires de la diaspora à travers le monde («Հայկական խոհանոց․ աշխարհով մեկ սփյուռքի բաղադրատոմսեր և պատմություններ») գիրքը, որը նվիրված է տարբեր երկրների հայկական համայնքների խոհարարական ավանդույթներին։ Հեղինակներից մեկը՝ Կորին Զարզավաջյանը, լուրը հայտնել է LinkedIn-ի իր էջում։
Հեղինակները ցույց են տալիս, թե ինչպես են հայկական ուտեստները հարմարվել տեղական բաղադրիչներին և համերին՝ պահպանելով կապն ազգային արմատների հետ։
2017 թվականին Զարզավաջյանները հրատարակել էին Cuisine d’Arménie («Հայկական խոհանոց») գիրքը։ Այն հիմնված էր մոր բաղադրատոմսերի նարնջագույն տետրակի վրա, որը Կորինը պատահաբար հայտնաբերել էր հին արկղի հատակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







