Երևանի Տիչինայի փողոցում շինարարական աշխատանքների ընթացքում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով, նախնական տվյալներով, 3 մարդ է զոհվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծառայությունն ահազանգն ստացել է սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:10-ին։ Ըստ ՓԾ-ի՝ Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում շինաշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
Մահացածների ինքնության մասին ծառայությունը տեղեկություն չի հայտնել։ Չի նշվել նաև՝ նրանք բանվորնե՞ր էին, թե՞ պատահական անցորդներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







