Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Լիովին պատրաստ ենք, եթե ագրեսիայի նոր փուլ սկսվի։ Մենք կդիմակայենք ցանկացած ագրեսիայի, նույնիսկ եթե դա լինի դատաստանի օրվա պատերազմ։ Միևնույն ժամանակ, պատրաստ ենք նաև դիվանագիտական բանակցությունների։ Ընտրությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է»,- NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Արաղչին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական նոր հակամարտությունը նույնքան անարդյունք կլինի, որքան նախորդը։
Միևնույն ժամանակ՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանը լիովին պատրաստ է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն, սակայն միայն պայմանով, որ Վաշինգտոնն ընդունի Իրանի՝ յոթ կետից բաղկացած ծրագիրը։
Արաղչին ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ծրագիր։ Թրամփը հայտարարել էր, որ մերժել է Իրանի առաջարկը։
Արաղչին հայտարարել է, որ միջնորդներից սպասում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր առաջարկների նկատմամբ ԱՄՆ-ի վերջնական պատասխանին՝ չնայած Թրամփի հայտարարությանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ րամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ է ակնկալում արդեն հաջորդ շաբաթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







