Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, նախնական տվյալներով, վիրավորվել է 11 աշակերտ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է 15-ամյա աշակերտ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Թուրքիայի Սիվերեկ քաղաքի դպրոցներից մեկում ապրիլին նույնպես զինված հարձակում էր տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ։ Հրաձիգն ինքնասպանություն էր գործել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







