Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էլ-Զոր քաղաքի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 զինծառայող, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
«Փրկարարները հայտնաբերել են 11 զինծառայողի մարմին՝ քաղաքի արևմտյան մասում գտնվող Այյաշ թաղամասում փլուզված շենքի (որտեղ զինամթերք էր պահվում) փլատակները մաքրելիս։ Եվս 9-ը մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեյր էլ-Զորի նահանգային վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ի երեկոյան, իսկ ռազմական օբյեկտի տարածքը շրջափակվել է։
«Ընթանում է հետաքննություն՝ միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







