Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

Քիմ Քարդաշյանը կողոպուտի համար 1 եվրո էր պահանջել․ դատարանը բավարարել է հայցը

Քիմ Քարդաշյանը կողոպուտի համար 1 եվրո էր պահանջել․ դատարանը բավարարել է հայցը

Փարիզի դատարանը բավարարել է հայազգի ամերիկացի գործարար Քիմ Քարդաշյանի հայցը՝ 2016 թվականի զինված կողոպուտի գործով սահմանելով նրա պահանջած խորհրդանշական 1 եվրո փոխհատուցումը, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Քարդաշյանն ու նրա ոճաբան Սիմոն Հարուշը, որի օգտին ևս սահմանվել է 1 եվրոյի փոխհատուցում, հայտնել են, որ վճիռն իրենց համար, առաջին հերթին, պատասխանատվության և իրենց վերապրածի ճանաչման մասին է, այլ ոչ թե փոխհատուցման չափի։

Կողոպուտը տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Ոստիկանական համազգեստով երկու հանցագործ ներխուժել էր Փարիզի Hôtel de Pourtalès հյուրանոցի Քարդաշյանի համար, կապել նրան և հափշտակել ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։ Զարդերի մեծ մասը, այդ թվում՝ 4 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին, մինչ օրս չի հայտնաբերվել, գրում է Reuters-ը։

Hôtel de Pourtalès-ի ընդունարանի նախկին աշխատակցի օգտին դատարանը սահմանել է 109 516 եվրո փոխհատուցում, իսկ հյուրանոցի օգտին՝ 50 000 եվրո։

Փարիզի դատարանը 2025 թվականի մայիսին 8 անձի մեղավոր էր ճանաչել կողոպուտին մասնակցելու համար։ Նրանք տարբեր պատժաչափեր էին ստացել, սակայն ոչ ոք կրկին բանտ չէր վերադարձել, քանի որ հաշվի էր առնվել նախնական կալանքի տակ անցկացրած ժամկետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+