Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան տարածքում երկու քաղաքացի է մոլորվել։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։
Նշվում է, որ բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։
Ժամը 11։00-ի սահմաններում՝ Վաչագան գյուղից Խուստուփ տանող ճանապարհից մոտ 6 կմ հեռավորության վրա՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







