Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:02

Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջորյանին կարող են հեռացնել ՔՊ-ից․ ԶԼՄ

Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջորյանին կարող են հեռացնել ՔՊ-ից․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վերահսկող հանձնաժողովը քննարկում է Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջորյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իշխանական իր աղբյուրներին։

Հայկ Սարգսյանն ԱԺ նախկին պատգամավոր է, իսկ Ավետ Կոնջորյանը՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբայրը։

Թերթի տվյալներով՝ հանձնաժողովն ուսումնասիրում է առկա փաստերն ու դրանց վերաբերյալ հրապարակումները, որից հետո վերջնական որոշում կկայացնի։ Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները պնդում են, որ ՔՊ ղեկավարությունն արդեն որոշել է նրանց հեռացնել կուսակցությունից, իսկ որոշման պաշտոնական ձևակերպումը ժամանակի հարց է։

«Իրավունք» թերթի տվյալներով՝ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, փորձում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ որդու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Ըստ պարբերականի՝ նա այդ նպատակով դիմել է տարբեր միջնորդների, սակայն նրանք հրաժարվել են օգնել՝ չցանկանալով խնդիրներ ունենալ Փաշինյանի հետ։

Փաշինյանը Սարգսյանի հետ կուսակցության հարաբերությունների վատթարացումը պայմանավորել էր նրա գործունեության վերաբերյալ հնչած մի շարք պնդումներով։ Ավելի վաղ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որում պատմել էր, որ հակասությունների պատճառը ՔՊ-ում ունեցած ինքնաքննադատական ելույթն էր։

Օգոստոսի 3-ին Կոնջորյանի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա խուլիգանության հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Հուլիսի 25-ի գիշերը նա ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+