Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:38

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 50 000 եվրո վճարել մահացած զինծառայողի հորը

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 50 000 եվրո վճարել մահացած զինծառայողի հորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին պարտավորեցրել է 50 000 եվրո (մոտ 57 000 դոլար) վճարել զինծառայության ընթացքում մահացած Արթուր Մարգարյանի հորը՝ Պերճ Մարգարյանին։

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել արժանահավատորեն բացատրել զինծառայող Արթուր Մարգարյանի մահվան հանգամանքները և պատշաճ քննություն իրականացնել։

Սեպտեմբերի 17-ին հրապարակված վճռով դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ պետությունը չի կատարել զինծառայողի կյանքի պաշտպանության և նրա մահվան հանգամանքները պատշաճ քննության ենթարկելու իր պարտավորությունները։ ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, քանի որ Մարգարյանի հայրը չի ունեցել արդյունավետ իրավական միջոց՝ պետության պատասխանատվությունը պարզելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար։

Մարգարյանը մահացել է 2014 թվականին։ Նա պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում և կրծքավանդակի հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն 2016 թվականի փետրվարին քննությունը դադարեցվել էր։ Քննչական մարմինը եզրակացրել էր, որ Մարգարյանն ինքն է իրեն մահացու հրազենային վնասվածք հասցրել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ քննությունն ի սկզբանե հիմնված էր ինքնասպանության վարկածի վրա, և պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել դեպքի այլ հնարավոր վարկածները։ Մասնավորապես, չեն պարզաբանվել դեպքերի ժամանակագրության և կրակոցի ձայնի վերաբերյալ վկաների ցուցմունքներում առկա հակասությունները։ Զենքի վրա Մարգարյանի կամ այլ անձանց նույնականացվող մատնահետքեր չեն հայտնաբերվել, իսկ փորձագետները չեն կարողացել որոշել կրակոցի հեռավորությունը։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ դա լրջորեն խոչընդոտել է մեկ այլ անձի կողմից կրակելու վարկածը վերջնականապես բացառելուն։

Բացի այդ, կրակոցի հետքերի առկայությունն ստուգելու նպատակով փորձաքննության ենթարկված չորս զինծառայողից մեկի մոտ հայտնաբերվել են պղնձի մասնիկներ, որոնք կարող էին համապատասխանել կրակոցի հետքերին, սակայն այդ հանգամանքը հետագայում պատշաճ կերպով չի ուսումնասիրվել։

ՄԻԵԴ-ը քննությունը գնահատել է որպես անբավարար և ոչ պատշաճ՝ եզրակացնելով, որ արդյունքները չեն կարող համարվել հուսալի։ Դատարանը նաև նշել է, որ Մարգարյանի հայրը Հայաստանում չի ունեցել քրեական քննության արդյունքներից անկախ արդյունավետ իրավական հնարավորություն՝ պետական մարմինների պատասխանատվությունը պարզելու և փոխհատուցում ստանալու համար։

Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Պերճ Մարգարյանին վճարել 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+