Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:05

Մոսկվայի դատարանը մերժել է վերացնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ սահմանափակումները

Մոսկվայի դատարանը մերժել է վերացնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ սահմանափակումները

Մոսկվայի դատարանը հրաժարվել է վերացնել Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ սահմանված սահմանափակումները, որոնք կապված են նրանց հոր՝ Միխայիլի սպանության գործի հետ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինին։

Փաստաբանը պահանջում է արդարացնող հիմքով կարճել Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրեական գործը՝ պնդելով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում։

«Պարզ դարձավ, որ գործը դատաքննության փուլ անցնելու հեռանկար չունի։ Հետևաբար, պետք է վերացվեն նաև սահմանված բոլոր սահմանափակումները։ Սակայն դատարանը մերժել է»,- գործակալությունը մեջբերել է Պակուլինի խոսքերը։

Նրա խոսքով՝ դատարանի որոշումը բողոքարկվում է։ Ութ տարի անց քույրերի նկատմամբ շարունակում է գործել, մասնավորապես, միմյանց հետ շփվելու արգելքը։

Պաշտպանական կողմը կարծում է, որ այդ սահմանափակումը խախտում է նրանց սահմանադրական իրավունքը։ Ուժի մեջ են նաև լրատվամիջոցների հետ շփվելու և համացանցից օգտվելու սահմանափակումները։ Խաչատուրյան քույրերը 2018 թվականի ամռանը դանակով և մուրճով բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց հորը, ինչի հետևանքով նա մահացել էր։

Քննության ընթացքում դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ կրտսեր քույրը սպանության պահին լիովին չէր գիտակցում իր գործողությունները։ Ավագ քույրերը ճանաչվել էին մեղսունակ, իսկ նրանց պաշտպանությունը միջնորդել էր գործը քննել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։

Քույրերը հայտարարել էին, որ հայրըն իրենց նկատմամբ սեռական բռնություն էր կիրառել։ 2021 թվականին անցկացված դատաբժշկական ստուգումը, ըստ պաշտպանական կողմի, հաստատել էր նրանց ցուցմունքների իսկությունը։

Ապրիլի 21-ին Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը հետմահու մեղավոր էր ճանաչել քույրերի հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, դուստրերի նկատմամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և սեռական բռնություն գործադրելու մեջ։ Խաչատուրյանի գործով քրեական վարույթը կարճվել էր նրա մահվան պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+