Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:14

Տաթևի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անասնապահի թրաֆիքինգի մեղադրանքով

Տաթևի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անասնապահի թրաֆիքինգի մեղադրանքով

Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը քաղաքացի Վ․Ս․-ին թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի մեղադրանքով կալանավորվել է, հայտնել է Քննչական կոմիտեն։

Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը), որը պատժվում է առավելագույնը 8 տարի ժամկետով ազատազրկմամբ։

2020 թվականից որպես անասնապահ աշխատող քաղաքացուն Մինասյանը խոստացած 150 000-200 000 դրամ աշխատավարձի փոխարեն վճարել է ընդամենը 50 000-100 000 դրամ։

Մինասյանը հայտարարել է, թե իբր Վ․Ս․-ն իրեն 6 մլն դրամ է պարտք և պետք է շուրջ 3 տարի աշխատի անվճար։ Քննությամբ հիմնավորվել է, որ այդ գումարն արհեստականորեն չափազանցված է։

ՔԿ-ի տեղեկությամբ՝ տուժողն աշխատել է ամեն օր՝ առավոտյան 06:00-ից մինչև գիշերվա 01:00-ն։ Անասունի կորստի, ուշ արթնանալու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի չգնալու դեպքերում Մինասյանը նրան ծեծել է, հայհոյել և սպառնացել։

ՔԿ-ի տվյալներով՝ անասնապահը մի քանի անգամ փախել է Երևան, սակայն Մինասյանը հարազատների վրա ճնշում գործադրելով՝ գտել է նրան, վերադարձրել և սահմանել 24-ժամյա հսկողություն՝ արգելելով աշխատանքից հետո որևէ տեղ գնալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+