Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:00

Մեր նպատակն է երիտասարդների ապագան կապել Հայաստանի հետ․ Ղումաշյան

Մեր նպատակն է երիտասարդների ապագան կապել Հայաստանի հետ․ Ղումաշյան

Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge ծրագիրն ավարտվել է: Եզրափակչում 150 երիտասարդ մասնագետ ներկայացրել է հայկական ընկերությունների իրական բիզնես խնդիրների լուծումներ։ Նախագծի առանձնահատկությունների, մասնակիցների համար ստեղծվող հնարավորությունների և Buissup ծրագրի նպատակների մասին Armenia Today-ի հետ կիսվել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։ 

Buissup Challenge-ը, որը Buissup ծրագրի նոր ձևաչափն է, անցկացվել է սեպտեմբերի 11-13-ն «Այբ» դպրոցում։ Buissup-ը Հայ գործարարների ասոցիացիայի՝ երիտասարդական գործարարության զարգացման ծրագիր է, որի շրջանակում 2019 թվականից անցկացվում են ֆորումներ, հեքաթոններ և կոնֆերանսներ, ինչպես նաև ներդրումներ են կատարվում երիտասարդ և սկսնակ գործարարների նախագծերում։

Buissup Challenge-ի մասնակիցներն աշխատել են 10 գործող խոշոր և միջին բիզնեսների ներկայացրած մարտահրավերների շուրջ։ 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդը  բաշխվել է լավագույն նախագծերի հեղինակների միջև։

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները, որոնք բիզնես մտածելակերպով են օժտված, զարգանան։ Եվ, ամենակարևորը, իրենց ապագա բիզնեսը կառուցեն հենց Հայաստանում։ Այդ նպատակով մենք բազմաթիվ հարթակներ ենք մշակել, որ երիտասարդները ներգրավված լինեն»,- ասել է Ղումաշյանը։

Buissup Challenge-ին մասնակցելու համար ավելի քան 1000 հայտ է ստացվել, որոնցից ընտրվել է 150 մասնակից։ Նրանց բիզնես մարտահրավերներ են առաջարկել Coffee House-ը, Yan-ը, Dalma Garden Mall-ը, Bacon-ը, Cinema Star-ը, One Way Tour-ը և այլ ընկերություններ։

«Այս նախագիծը՝ Buissup Challenge-ը, նվիրված է այն նպատակին, որպեսզի գործող բիզնեսները երկխոսության հարթակ ստեղծեն երիտասարդ մասնագետների հետ։ Ներգրավված է 10 գործող բիզնես՝ խոշոր և միջին, որոնք մարտահրավերներ են նետել երիտասարդ մասնագետներին։ Նրանք ի սկզբանե եկել են միայնակ, հետո ձևավորել խմբեր։ Այս երեք օրվա ընթացքում խմբերն աշխատել են և այսօր արդեն հանդես են գալու պատրաստի ծրագրերով, որոնք այդ մարտահրավերների պատասխանն են»,- պատմել է Ղումաշյանը։

Ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեն մասնակիցների հետ

Ղումաշյանի խոսքով՝ Buissup Challenge-ը երիտասարդների համար կարող է դառնալ նաև աշխատանքի հնարավորություն։ Նա նշել է, որ նախագծին մասնակցող գործարարներն առաջին իսկ օրերին ներգրավվել են թիմերի աշխատանքներում և արդեն առանձնացրել են մասնակիցների, որոնց հետ պատրաստ են շարունակել համագործակցությունը։

«Արդեն առաջին և երկրորդ օրը գործարարները, որոնք ներգրավված են քննարկումներին և թիմերի աշխատանքներին, աչքի տակ են վերցրել ամենատաղանդավոր երիտասարդներին։ Նրանցից մի քանիսի հետ արդեն պայմանավորվածություն ունեն, որ աշխատանքի են անցնելու հենց այդ ընկերություններում»,- ասել է նա։

Ղումաշյանի խոսքով՝ ծրագրի կարևոր նպատակներից մեկն այն է, որ երիտասարդներն իրենց ապագան կապեն Հայաստանի հետ։

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդը որոշում կայացնի մնալ Հայաստանում և չմտածի երկիրը լքելու մասին։ Եվ եթե նաև իր բիզնեսը կառուցի մեր երկրում, դա, իհարկե, տնտեսական տեսանկյունից մեր երկրի համար շատ շահավետ է։ Buissup-ը նոր հնարավորությունների, նոր ծանոթությունների, նոր աշխատանքների և բիզնես նախագծերի մասին է»,- ընդգծել է նա։

Ավելի քան 6000 մասնակից և շուրջ 1,5 մլն դոլար ներդրում

Ղումաշյանի խոսքով՝ վեց տարվա ընթացքում Buissup ծրագրի տարբեր ձևաչափերին մասնակցել է ավելի քան 6000 մարդ։ Ծրագրի շրջանակում գործել են Buissup Global Forum-ը, Buissup Hackathon-ը և Buissup Conference-ը։ 

«Արդեն 10-ից ավելի բիզնեսներ ունենք, որտեղ մեծ ներդրումներ են կատարվել։ Մոտ 1,5 մլն դոլարի մասին է խոսքը, և զարգացրել ենք իրենց կողմից ստեղծված բիզնեսները»,- նշել է Ղումաշյանը։

Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրել է գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Ղումաշյանն ընդգծել է, որ այն շահույթ չհետապնդող կառույց է և ավելի քան յոթ տարի գործունեություն է ծավալում Հայաստանում գործարարության զարգացման ուղղությամբ։

«Մեզ համար շատ կարևոր է, որ կառույցը շահույթ չհետապնդող է։ Արդեն ավելի քան յոթ տարի այս հարթակը նրա համար է, որպեսզի մեր երկրում գործարարությունը, տնտեսությունը զարգանան և ոչ մի հայ գործարար չմտածի Հայաստանը լքելու մասին»,- շեշտել է Ղումաշյանը։

Նա նաև ընդգծել է ծրագրի նկատմամբ երիտասարդների մեծ հետաքրքրությունը․ «Կարող եմ համարձակ նշել, որ սա հայ երիտասարդների ամենասիրված ծրագրերից է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+