Հայաստանը պահպանել է իր տեղը Եվրասիայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների ցանկում։ Այս մասին են վկայում «ՖԻԲԱ Եվրոպա»-ի՝ 2026 թվականի պատանեկան և երիտասարդական (Մ16, Մ18, Մ20) հավաքականների մասնակցության տվյալները, հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
2026 թվականի FIBA EuroBasket-ի երիտասարդական մրցաշարերում Հայաստանը ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 թիմերով։
Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայի 50 երկրների շարքում կիսում է 28-35-րդ տեղերը՝ ընդգրկվելով FIBA-ի մրցաշարերին ամենաակտիվ մասնակցություն ունեցող երկրների խմբում։
2026 թվականին FIBA-ի տղամարդկանց երիտասարդական առաջնություններում գրանցված է 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։
2026 թվականին Հայաստանն ընդունել էր մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ տանտերերի՝ Հայաստանի Մ16 հավաքականը, փայլուն ելույթ էր ունեցել և նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







