Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
A խմբի առաջին տուրում Արեգ Վաթյանի գլխավորած ընտրանին 82:62 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ (EFF 23) խաղացող է ճանաչվել Էնթոնի Սարգսյանը՝ վաստակելով 14 միավոր, 7 ռեբաունդ և կատարելով 3 փոխանցում։ Հանդիպման ամենառեզուլտատիվ բասկետբոլիստը Միքայել Նշանյանն է, որն իր ակտիվում գրանցել է 22 միավոր։
Խմբային փուլի երկրորդ հանդիպումը Հայաստանի Մ18 հավաքականը կանցկացնի հուլիսի 22-ին՝ մրցելով Անդորրայի ընտրանու հետ։
Հայաստանի Մ18 կանանց հավաքականը 83:36 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։ Կոսովոյի Պեժա քաղաքում մեկնարկած Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի կանանց առաջնության առաջին խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիլիթ Գևորկովան է (EFF 17), որը նաև թիմի լավագույն ռմբարկուն է՝ վաստակելով 16 միավոր։
Կանանց հավաքականը խմբային փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին, որտեղ կմրցի Վրաստանի հավաքականի դեմ։






































