Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:44

Հայ կինոպրոդյուսերի և Քրիստիան Բեյլի հիմնած մանկական ապաստարանը բացվել է

Հայ կինոպրոդյուսերի և Քրիստիան Բեյլի հիմնած մանկական ապաստարանը բացվել է

«Օսկար»-ի մրցանակակիր, դերասան Քրիստիան Բեյլը և պրոդյուսեր, բժիշկ Էրիկ Էսրայիլյանը Փալմդեյլ քաղաքում (Կալիֆոռնիա) պաշտոնապես բացել են Together California ավանը, գրել է armenianfilmsociety-ը։

Ըստ հարթակի՝ պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին։ Նախագծի նպատակն է հնարավորություն տալ խնամատար համակարգում հայտնված քույրերին ու եղբայրներին ապրել միասին և չբաժանվել։

Բեյլն այս գաղափարը մշակել է շուրջ 18 տարի։ Նա իր տեսլականն առաջին անգամ Էսրայիլյանի հետ կիսել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի նկարահանումների ժամանակ, հայտնել է աղբյուրը։

Together California-ն Կալիֆոռնիայում իր տեսակի մեջ առաջին նման կենտրոնն է։ Ավելի քան 1000 քառակուսի մետր (11 000 քառ. ոտնաչափ) տարածքում կառուցվել է 12 կահավորված տուն, որոնք նախատեսված են երեխաների և ընտանիքների համար անվտանգ ու հոգատար միջավայր ապահովելու նպատակով։

«Մեր խնդիրն է նրանց սրտի ցավն ու տառապանքը վերածել սիրո, հույսի և ապագայի զգացումի»,- բացման արարողության ժամանակ ընդգծել է Բեյլը։

Նախագիծն իրականացվել է մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ Austrian American Council West-ի աջակցությամբ հավաքագրվել է շուրջ 9 միլիոն դոլար։ Նախագիծն Անտելոպ Վելի տեղափոխելու գործում առանցքային աջակցություն է ցուցաբերել նաև Լոս Անջելեսի շրջանի վերակացու Քեթրին Բարգերը։

Ակնկալվում է, որ Together California-ն իր առաջին բնակիչներին կընդունի արդեն հաջորդ ամիս։

Ապաստարանի մտահղացման մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+