Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երեք անպատասխան գնդակ է ուղարկել հետնապահ «Սյունիք»-ի դարպասը (3։0), հայտնում է Armsport-ը։
Գոլերը «Արարատ-Արմենիայի» կազմում հեղինակել են Կառլոս Ֆրանսան՝ 18-րդ, և Արայիկ Էլոյանը՝ 62-րդ ու 73-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Սյունիքը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը։
«Արարատ-Արմենիան» դարձել է հայկական առաջին ակումբը, որը դուրս է եկել Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլ։ Ուղեգիրը թիմը նվաճել էր՝ փլեյ-օֆֆում երկու խաղի համագումարում 2։1 հաշվով հաղթելով ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Հայկական ակումբը Եվրոպա լիգայի հիմնական փուլում մրցելույթները կսկսի սեպտեմբերի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Պրահայի «Սպարտային»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







