Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 150 անդամից բաղկացած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Արցախ և հարակից շրջաններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պատվիրակության կազմում են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիվանագետներ, ինչպես նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Ընդհանուր առմամբ՝ այցին մասնակցում են 58 երկրի և 9-ը միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։
Պատվիրակությունը նախատեսում է այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ և Քարվաճառ։ Դիվանագետներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այցի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները պատվիրակության անդամներին կներկայացնեն տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը և պատմամշակութային ժառանգության վիճակը։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար սա 2020 թվականից ի վեր տարածաշրջան կազմակերպված 22-րդ այցն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






