Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

Բյուրեղ թաղամասի դեպքով քրվարույթ կա․ խափանման միջոցներ են կիրառվել

Բյուրեղ թաղամասի դեպքով քրվարույթ կա․ խափանման միջոցներ են կիրառվել

Բյուրեղ թաղամասում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելի վաղ ձերբակալված 33-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքն ու գրավը։

Armenia Today-ը Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ։ Դրանով նախատեսվում է առավելագույնը 8 տարվա ազատազրկում։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ-ն սեպտեմբերի 9-ին տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ սեպտեմբերի 4-ին տեղեկություններ էին ստացվել Արշակունյաց պողոտայում գտնվող թաղամասում 33-ամյա տղամարդու և մեկ այլ անձի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին։

Ըստ ՆԳՆ-ի՝ վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ էր հնչեցրել, ապա «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել հրազենի նմանվող առարկա և հետապնդել մյուս անձին։

ԶԼՄ-ները գրել էին, որ 33-ամյա տղամարդը թաղամասի անվտանգության աշխատակցի հետ վիճաբանել էր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ։ Ըստ հրապարակումների՝ թաղամասի անվտանգության աշխատակիցները միջամտել և կանխել էին միջադեպի հետագա զարգացումը։

33-ամյա տղամարդը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով և ներկայացվել քննչական բաժին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+