Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:35

Ավանեսյանն ու Չարաևան՝ մեկ կորտում․ թենիսի վարպետաց դաս՝ Ծաղկաձորում

Ավանեսյանն ու Չարաևան՝ մեկ կորտում․ թենիսի վարպետաց դաս՝ Ծաղկաձորում
SAMVEL VANOYAN

Հայաստանը միջազգային մրցաշարերում ներկայացնող թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաևան սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում վարպետության դաս են անցկացրել պատանի մարզիկների համար, հայտնել է «Կերոն» զարգացման հիմնադրամը։

«Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնած միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 երեխա և պատանի՝ Երևանից ու մարզերից։ Նրանք հնարավորություն են ունեցել խաղալ Ավանեսյանի և Չարաևայի հետ, մասնակցել մրցույթների և հարցեր ուղղել թենիսիստուհիներին։

«Ինձ համար մեծ ուրախություն է վերադառնալ Հայաստան և կիսվել իմ փորձով։ Հուսով եմ՝ այս հանդիպումները կօգնեն երեխաներին ավելի մոտիվացված լինել և հասնել իրենց մեծ նպատակներին»,- ասել է Ավանեսյանը։

Չարաևան, որն այս տարվա հուլիսին ստացել էր Հայաստանի քաղաքացիություն և սկսել միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նշել է, որ իր համար մեծ պատիվ է միջազգային կորտ դուրս գալ Հայաստանի դրոշի ներքո։

Նույն օրը Ծաղկաձորում կայացել է նաև Ավանեսյանի և Չարաևայի ցուցադրական հանդիպումը։

Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն էր ստացել 2024 թվականին։ 2026-ին նա առաջին անգամ միացել էր Հայաստանի կանանց հավաքականին և մասնակցել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։ Հայաստանի հավաքականը 16 տարվա ընդմիջումից հետո նվաճել էր մրցաշարի 2-րդ խմբի ուղեգիր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+