Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ռուբեն Մխիթարյանին առաջադրել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Մխիթարյանն արդեն երրորդ թեկնածուն է, որին «Ուժեղ Հայաստանն» առաջադրում է հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Օգոստոսին խմբակցությունը ներկայացրել էր պատգամավորներ Դավիթ Ղազինյանի և Իրինա Յոլյանի թեկնածությունները, սակայն ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր ապահովել նրանց ընտրության համար անհրաժեշտ ձայներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







