Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:59

Փաշինյանը պահանջել է ՏԻՄ ընտրություններում հաղթելու ունակ թեկնածուների ցուցակ. ԶԼՄ

Փաշինյանը պահանջել է ՏԻՄ ընտրություններում հաղթելու ունակ թեկնածուների ցուցակ. ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներին հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ ընտրություններում հաղթելու հնարավորություն ունեցող համայնքապետի թեկնածուներ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ եթե առաջարկված թեկնածուները պարտվեն ՏԻՄ ընտրություններում, պատասխանատվությունը կկրեն մարզպետները՝ ընդհուպ մինչև պաշտոնանկություն։

Պարբերականը գրել է, որ աշնանն սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ մարզպետները պետք է ՔՊ վարչությանը ներկայացնեն մեկից ավելի թեկնածու և հիմնավորեն յուրաքանչյուրի ընտրությունը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջնական թեկնածուին ընտրելու է Փաշինյանը։

Մարզպետներից մեկը պարբերականին հայտնել է, որ այս պահին դժվար, «գրեթե անհնար» է գտնել տվյալ համայնքում բավարար հեղինակություն ունեցող ՔՊ թեկնածուի, որը կարող է ընտրություններում ստանալ անհրաժեշտ աջակցություն։

Նրա խոսքով՝ այդ պատճառով համայնքներում հեղինակություն ունեցող անձանց հետ բանակցություններ են ընթանում՝ նրանց իշխանության թեկնածու առաջադրելու շուրջ։ Պարբերականի աղբյուրը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե համաձայնության գալու դեպքում այդ անձինք ի՞նչ պայմաններ կարող են առաջադրել իշխանությանը։

Աշնանը Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանք կընդգրկեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+