Ամերիկացի երգչուհի Cardi B-ն Vogue Arabia-ի սեպտեմբերյան համարի ֆոտոշարքի համար ընտրել է լիբանանահայ դիզայներ Կրիկոր Ջաբոտյանի հարսանեկան հավաքածուի զգեստը։
Cardi B-ն ներկայացել է Al Maktoub 2026 (Chapter XIII) հավաքածուի սպիտակ՝ «ջրահարս» ոճի զգեստով։ Մարմինը ընդգրկող վերնամասով և դեպի ներքև աստիճանաբար լայնացող կիսաշրջազգեստով զգեստը համալրված է երկար քղանցքով։ Բաց ուսերով վերնամասը զարդարված է ասեղնագործությամբ և ձեռագործ ժանյակե դետալներով։
Ջաբոտյանը հայազգի լիբանանցի դիզայներ է։ Նա իր առաջին հավաքածուն ներկայացրել էր 2008 թվականին։ 2019 թվականին Ջաբոտյանն արժանացել էր Fashion Trust Arabia Prize մրցանակին՝ Couture անվանակարգում։ Նա նաև արժանացել էր Best Designer in Evening Wear մրցանակին։
Դիզայների հաճախորդների թվում են Մերձավոր Արևելքի երկրների թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ և աշխարհահռչակ աստղեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







