Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շրջանի քաղաքապետարանին։
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է հյուրանոցի առաջին հարկում՝ դեռևս չպարզված պատճառով։ Զոհեր չկան, բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց թիվը ճշտվում է։
Նախնական տվյալներով՝ տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հյուրանոցից մարդկանց տարհանում են։
Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ հրշեջ-փրկարարները մարել են հյուրանոցում բռնկված հրդեհը։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 12-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







