Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքում ընթացող US Open-ի «Մեծ սաղավարտի» մրցաշարի երկրորդ փուլում հաղթել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմին, հայտնում է championat.ru-ն։ Խաչանովն աշխարհի 50-րդ ռակետն է, իսկ Օժե-Ալիասիմինը՝ չորրորդը։
Խաղն ավարտվել է 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Նրա հաջորդ մրցակիցը կորոշվի ավելի ուշ։
Սա Խաչանովի առաջին հաղթանակն է US Open-ի երրորդ փուլում 2022 թվականից ի վեր։ Խաչանովը նաև այս մրցաշրջանում հասել է «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերի երրորդ փուլ։
ԱՄՆ բաց առաջնության հիմնական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 13-ը։
Առաջին շրջանի խաղում աշխարհի Խաչանովը հաղթել էր Արգենտինայի ներկայացուցիչ, համաշխարհային դասակարգման 59-րդ համար Ռոման Անդրես Բուրուչագային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







