Վրաստանի Դմանիսիի շրջանում տեղի ունեցած 3,2 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում, հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է սեպտեմբերի 3-ին՝ ժամը 03:28-ին։ Էպիկենտրոնը Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք էր, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Հայաստանում երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







