Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի լավագույն 10 շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Հայկ Մարտիրոսյանը։ Երկրորդ հորիզոնականում Ռոբերտ Հովհաննիսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արամ Հակոբյանը։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը։
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ Երկրորդ տեղում Մարիամ Մկրտչյանն է, իսկ երրորդը՝ Լիլիթ Մկրտչյանը։
Լավագույն տասնյակում են նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Գալոյանը, Պոլինա Կոբակը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Անի Ավետիսյանը և Սիրանուշ Անդրիասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







