Սեպտեմբեր ամսին Հայաստանի ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանն սպասվում է կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նրա կանխատեսմամբ՝ առաջիկայում սպասվում է չափավոր ջերմաստիճանով և բավարար տեղումներով աշուն։
Չնայած ամսական ընդհանուր կանխատեսմանը՝ սեպտեմբերի առաջին օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։
Սեպտեմբերի 2-5-ը հարավ-արևմուտքից հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում և Երևանում՝ 4-5 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







