Օգոստոսի 28-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի Անի թաղամասի մի շարք հասցեներում նկուղներ են ջրալցվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն առաջին ահազանգը ստացել է ժամը 20։16-ին։ Փրկարարները մոտոպոմպերի միջոցով ջրալցված նկուղներից հեռացրել են շուրջ 125 խմ ջուր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







