Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:14

Իրանում կարող են քրեականացնել «թշնամական լրատվամիջոցների» հետ շփումը

Իրանում կարող են քրեականացնել «թշնամական լրատվամիջոցների» հետ շփումը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա հետախուզական ծառայությունների, պետությունների կամ կառույցների ներթափանցմանը հակազդելու մասին օրինագծի ընդհանուր դրույթներին, հայտնել է խորհրդարանի պաշտոնական լրատվական ծառայությունը:

Առայժմ ընդունվել են միայն ընդհանուր դրույթները, իսկ նախագծի հոդվածները դեռ պետք է քննարկվեն։

Tasnim-ի տվյալներով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել օտարերկրյա քաղաքացիների և կառույցների հետ կապերի գրանցման ու վերահսկման առցանց համակարգ։ 

Օրինագիծը պատասխանատվություն է նախատեսում նաև ԱՄՆ-ի, Իսրայելի կամ նրանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներին հարցազրույց տալու, տեղեկություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ փոխանցելու համար։ Նման գործողությունների համար առաջարկվում է սահմանել վեց ամսից երկու տարվա ազատազրկում, գրել է The Guardian-ը՝ հղում անելով նախագծի տեքստին։

Նախագծի համաձայն՝ օտարերկրյա լրատվամիջոցների հետ հարցազրույցներ տալու կամ նրանց տեղեկություններ փոխանցելու դեպքում քաղաքացիները պետք է տեղեկացնեն Իրանի հետախուզության նախարարության համապատասխան համակարգին։ Սահմանափակումները կարող են վերաբերել նաև օտարերկրյա դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների հետ որոշակի կապերի։

Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ Թորբաթ Հեյդարիեի պատգամավոր Մոհսեն Զանգանեն դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ նախագիծը միջամտում է տնտեսական և մշակութային ոլորտներին, իսկ 3-րդ հոդվածով նախատեսված գրանցման և թույլտվությունների համակարգը կարող է խոչընդոտել տնտեսական գործունեությանը։

Իրանի կառավարությունը ևս դեմ է նախագծին։ Նախագահի իրավական հարցերով տեղակալ Մաջիդ Անսարին հայտարարել է, որ փաստաթուղթը հակասում է քաղաքացիների իրավունքներին և անհատական ազատություններին վերաբերող սահմանադրական դրույթներին, կարող է սահմանափակել գիտական համագործակցությունը և նպաստել մասնագետների արտագաղթին։

Իրավապաշտպաններն զգուշացրել են, որ նախագծի լայն ձևակերպումները կարող են օգտագործվել ոչ միայն լրագրողական աշխատանքի, այլև գիտական, հասարակական և առօրյա հաղորդակցության սահմանափակման համար։ Իրավաբան Մոին Խազայելին նշել է, որ որոշ դրույթներ կարող են տարածվել անգամ օտարերկրյա ֆինանսավորում ունեցող սոցիալական հարթակներում հաղորդակցության վրա։

Նախագիծն առայժմ օրենքի ուժ չունի։ Խորհրդարանը պետք է քննարկի և ընդունի դրա առանձին հոդվածները, իսկ վերջնական տարբերակը պետք է ներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը։

Օտարերկրյա ազդեցության կամ «օտարերկրյա գործակալների» գործունեությունը կարգավորող օրենքներ գործում են տարբեր երկրներում, սակայն դրանց շրջանակը տարբերվում է։ ԱՄՆ-ում FARA-ն վերաբերում է օտարերկրյա պատվիրատուի անունից քաղաքական, հանրային կապերի կամ շահերի ներկայացման գործունեություն իրականացնող անձանց գրանցմանն ու նրանց կապերի բացահայտմանը։ Ռուսաստանում «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության վերահսկման մասին» օրենքը կարող է տարածվել նաև լրատվամիջոցների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վրա։

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը գրանցման և ֆինանսական հաշվետվությունների պահանջներ է սահմանում արտասահմանյան ֆինանսավորում ստացող որոշ կազմակերպությունների և լրատվամիջոցների համար։ Իրանական նախագիծն ավելի լայն շրջանակ է ընդգրկում, քանի որ պատասխանատվություն է նախատեսում նաև օտարերկրյա լրատվամիջոցների հետ որոշակի շփումների և նրանց նյութեր փոխանցելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+