Հայաստանի ծանրամարտի մինչև 15 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ Հարություն Ավետիսյանը (85 կգ) դարձել է Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 309 կգ արդյունքով Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը հռչակվել էր չեմպիոն։ Առաջնության փոխչեմպիոններ էին դարձել Հայկ Մովսիսյանը, Արթուր Պետրոսյանը և Սամվել Ադիբեկյանը։ Հրում վարժությունում Գրիգոր Աղավելյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել, Ասատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







