Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:41

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում չի համագործակցում , «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա», — ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանն օգտվո՞ւմ է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։

Գերատեսչության տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։

«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումն արտոնյալ պայմաններով»,- ընդգծել է նա։

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացումը Երևանի համար կհեշտացներ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի լուծումը։ Նա նաև հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը չի պատրաստվում վերադառնալ ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքին։

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշում ընդունի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, եթե ցանկանում է դա անել, այլ ոչ թե սպասի կազմակերպությունից հեռացվելուն։

Հայաստանը ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցրել էր 2024 թվականին։ Փաշինյանը հետագայում այդ որոշումը բացատրել էր այն հանգամանքով, որ կազմակերպության մեխանիզմները չեն գործարկվել 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ։

Հայաստանը 2024 թվականից նաև դադարել է մասնակցել ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։ Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառման հարցի քննարկումը՝ ավելի քան երկու տարի կուտակված անդամավճարների պարտքի պատճառով։

Հունիսի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՀԱՊԿ-ի անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանին կազմակերպությունից, Երևանն ստիպված կլինի այդ որոշումն ընդունել ի գիտություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+