Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5,5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները:
Առաջնությունն ընթանում է Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում։ Վերջին խաղափուլը մեկնարկել է այսօր՝ օգոստոսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:
Օհանյանը 7 խաղափուլից հետո միանձնյա գլխավորում էր առաջնության մրցաշարային աղյուսակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







