Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 14-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +31-33 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +23-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +28-30 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +19-24 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +22-24 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-25 աստիճանի, հովտային շրջաններում՝ +28-32 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 26-31 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-34 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 31-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +19-22, նախալեռնային շրջաններում՝ +24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 26 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







