Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:42

Թուփաքի սպանության 30-ամյա առեղծվածը կարող է բացահայտվել

Թուփաքի սպանության 30-ամյա առեղծվածը կարող է բացահայտվել

Ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունից գրեթե 30 տարի անց Լաս Վեգասում սկսվել է գործով միակ մեղադրյալի՝ 63-ամյա «Քեֆի Դի» մականունով Դուեյն Դևիսի դատավարությունը, գրել է BBC-ին։

Դևիսը հանցավոր խմբավորման նախկին առաջնորդ է, որը մեղադրվում է հրազենի կիրառմամբ սպանություն կատարելու մեջ՝ հանցավոր խմբավորմանն աջակցելու կամ դրա գործունեությանը նպաստելու նպատակով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղադրական դատավճռի դեպքում Դևիսին սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության։

Գործով երդվյալ ատենակալների ընտրությունը մեկնարկել է օգոստոսի 10-ին։

Շաքուրը սպանվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում։ Նրա մեքենայի ուղղությամբ կրակ է բացվել ընթացող մեկ այլ ավտոմեքենայից։ Ռեփերը ստացած վնասվածքներից մահացել է վեց օր անց։ Սպանությունը տասնամյակներ շարունակ մնացել է չբացահայտված, իսկ առաջին ձերբակալությունը կատարվել է միայն 2023 թվականին, երբ Դևիսին մեղադրանք է առաջադրվել։

Սպասվում է, որ դատավարության ընթացքում կանդրադառնան նաև 1990-ականներին ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան ափերի ռեփերների միջև հակամարտությանը, ինչպես նաև Bloods և Crips փողոցային խմբավորումների դիմակայությանը։

Գործով կարող են ցուցմունք տալ նաև մի շարք հայտնի անձինք, այդ թվում՝ Death Row Records-ի նախկին ղեկավար Շուգ Նայթը, որը համարվում է Շաքուրի սպանության վերջին ողջ մնացած ականատեսներից մեկը։

Մեղադրանքի համար առանցքային ապացույցներից մեկը Դևիսի համահեղինակած գիրքն է, որում նա անդրադարձել է Շաքուրի սպանությանը։ Դևիսի պաշտպանական կողմը պնդում է, որ գրքում ներկայացված տեղեկությունների մի մասը գեղարվեստական հորինվածք է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+