Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:17

Հորմուզի նեղուցի շուրջ փակուղային բանակցությունների ֆոնին նավթը թանկանում է

Հորմուզի նեղուցի շուրջ փակուղային բանակցությունների ֆոնին նավթը թանկանում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կնվազեցնի Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանն ուղղված ջանքերի ինտենսիվությունը՝ նշելով, որ «ամեն ինչ միշտ լավ է ավարտվում», գրել է Independent-ը։

Ըստ լրատվականի՝ ռազմական գործողությունների դադարեցման և նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները մտել են փակուղի, քանի որ Թեհրանը մի շարք նախապայմաններ է ներկայացրել, այդ թվում՝ ֆինանսական փոխհատուցման վճարելու պահանջ։

«Մենք նրանց հետ միայն մասնակիորեն ենք բանակցում։ Պարզապես հետևում ենք Իրանում տիրող հսկայական գնաճին և ֆինանսական միջոցների սղությանը»,- Axios-ի հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարի խոսքերը փոխանցել է լրատվամիջոցը։ Թրամփը ստեղծված իրավիճակը համեմատել է շախմատային խաղի հետ։

Գործընթացի դանդաղման ֆոնին Brent տեսակի նավթի գինն աճել է չորրորդ անընդմեջ առևտրային օրը՝ հասնելով 84 դոլարի։ Միևնույն ժամանակ, The Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պաշտպանական ընկերություններից պահանջում է կտրուկ արագացնել սպառազինության արտադրությունը՝ հրթիռների պաշարների սպառման պատճառով։

ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություններն Իրանի դեմ սկսել էին փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+