«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է պատգամավոր Արամ Վարդևանյանին առաջադրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը պարզաբանել է, որ ընտրությունը պայմանավորված է նրա փորձով ու մասնագիտական որակներով՝ նշելով, որ Վարդևանյանը լավագույն մասնագետներից մեկն է, իսկ պրոֆեսիոնալիզմն օրենսդիր մարմնում աշխատելու առանցքային չափանիշներից է։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ռուբեն Ռուբինյանը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածու։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դարձել էին խորհրդարանի փոխնախագահի թեկնածուներ։
Օրենքի համաձայն՝ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



