«Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության նիստում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկման և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- վարչության նիստից հետո լրագրողներին ասել է վարչապետը։
Ռուբինյանը նշել է, որ շոյված է արդյունքից և կուսակիցների վստահությունն իր համար պարտավորեցնող է։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չի հստակեցրել, թե քանի ձայն է ստացել Ռուբինյանը։ Նա նաև նշել է, որ ինքը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին։
Հունիսի 12-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, կպահպանի պաշտոնը 9-րդ գումարման ԱԺ-ում։ Թերթը նշել էր, որ այդ պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշվում են գործող ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի անունները։






































